Սաուդյան Արաբիան մեկ օրում մոտ 50 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ
Սաուդյան Արաբիայի ավիացիան վերջին 24 ժամում մոտ 50 ավիահարված է հասցրել Եմենի ուղղությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրանական PressTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ հարվածները հասցվել են թիրախներին Եմենի Թաիզ, Սանա, Մարիբ, Շաբվա եւ Ալ-Ջաուֆ նահանգներում։ Ռազմական գործողությունների հետեւանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։
Վերջին շաբաթների ընթացքում կոալիցիայի օդուժն ուժեղացրել է հարձակումները Եմենում հուսիների ռազմական օբյեկտների վրա, մասնավորապես՝ ապստամբների կողմից վերահսկվող Սանայում: Առավել ինտենսիվ ռմբակոծությունը սկսվեց այն բանից հետո, երբ հունվարի 3-ին «Անսար Ալլահ»-ը Եմենի Հոդեյդա նավահանգստային քաղաքի մոտ ԱՄԷ-ի դրոշով բեռնատար նա առեւանգեց, իսկ հունվարի 17-ին անօդաչու թռչող սարքի եւ բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարձակում իրականացրեց Աբու Դաբիի վրա, ինչի հետեւանքով զոհվեց չորս մարդ, առնվազն հինգ մարդ վիրավորվեց: