Կայացել է Իրանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր, հայտնում է IRNA-ն։
Աշտիանին ընդգծել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտում հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը՝ ասելով, որ Իրանի եւ Ադրբեջանի պատմամշակութային ընդհանրության պատճառով երկու հարեւանները պետք է համապարփակ հարաբերություններ զարգացնեն: Նա հավելել է, որ Իրանն ու Ադրբեջանն իրենց աշխարհաքաղաքական դիրքով համագործակցությունը զարգացնելու տարբեր հնարավորություններ ունեն։
Հասանովը բարձր է գնահատել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի աջակցությունը եւ Իրանի կառավարության աջակցությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
Նա նաեւ բարձր է գնահատել Իրանի զինված ուժերի ուժն ու հնարավորությունները՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարեւորությունը: