Ջանեթ Ջեքսոնը հայտարարել է, որ իր հանրաճանաչ եղբայրը՝ Մայքլ Ջեքսոնը, պատանեկության տարիներին ավելորդ քաշի պատճառով վիրավորական անուններ է տվել իրեն
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջանեթ Ջեքսոնը հայտարարել է, որ իր հանրաճանաչ եղբայրը՝ Մայքլ Ջեքսոնը, պատանեկության տարիներին ավելորդ քաշի պատճառով վիրավորական անուններ է տվել իրեն, հայտնում է Daily Mail-ը։
Արտիստն այդ մասին հայտարարել է նոր՝ «Ջանեթ» վավերագրական ֆիլմում։ 55-ամյա երգչուհու խոսքով՝ հանգուցյալ եղբայրն իրեն «խոզ», «զամբիկ» եւ «վարազ» է անվանել։
«Նա ծիծաղում էր դրա վրա, ես եւս ծիծաղում էի, բայց ներսումս ցավոտ էր։ Երբ ինչ-որ մեկն ասում է, որ ավելորդ քաշ ունես, դա ազդում է քեզ վրա»,- խոստովանել է դերասանուհին։
Ջանեթը խոստովանում է, որ խնդիրներ ունի անկայուն քաշի հետ դեռ պատակենության տարիներից, երբ 11 տարեկանում սովորություն է առաջացել խնդիրների ու սթրեսի դեպքում չափից շատ ուտել։