Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր պատգամավորին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայց է ներկայացրել դատախազություն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Օզքոչի և Ստամբուլից ընտրված պատգամավոր Այքութ Էրդողդուի դեմ, գրում է ermenihaber-ը։
Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը պահանջել է քննություն սկսել այդ պատգամավորների դեմ հունվարի 14-ին «Tele 1» հեռուստաալիքի եթերում երկրի նախագահի հասցեին նրանց կողմից արված վիրավորական արտահայտությունների համար։
Նշվում է, որ ընդդիմադիր պատգամավորներն խախտել են խոսքի ազատության սահմանները և զրպարտության և վիրավորանքի միջոցով ոտնահարել անձի իրավունքները։
Հիշեցնենք, որ նույն հեռուստահաղորդման ժամանակ արված արտահայտությամբ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով արդեն իսկ ձերբակալվել է թուրք լրագրող Սեդեֆ Քաբաշը։ Նա մասնավորապես ասել էր․ «Երբ խոշոր եղջերավոր կենդանին պալատ է մտնում, նա չի դառնում թագավոր, բայց այ պալատը դառնում է գոմ»։