Մանրամասներ Էրդողանի և Հայկական հիմնադրամների միության նախագահի հանդիպումից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Հայկական հիմնադրամների միության նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ:
Հանդիպումը կայացել է Անկարայի Չանքայա նստավայրում։
Հանդիպման ընթացքում Շիրինօղլուին ուղեկցել է փոխնախագահ Հերման Բալիյանը։
Պեդրոս Շիրինօղլուն հանդիպումից հետո «Ակօս»-ին ասել է, որ օրակարգում է փոքրամասնությունների հիմնադրամների ընտրության կանոնակարգը, և նախագահ Էրդողանը տեղեկացրել է, որ շուտով ընտրություններ են լինելու։
Շիրինօղլուն ասել է. «Ես հայտնեցի, որ յուրաքանչյուր փոքրամասնության համայնքի համար տարբեր կանոնակարգման անհրաժեշտություն կա, իսկ նախագահ Էրդողանը պատասխանել է, որ իրենք աշխատելու են այդ հարցով»։