Իրանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հանդիպել են
Թեհրանում հանդիպում է կայացել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մուհամմեդրզա Գարայ Աշտիանիի հետ։
minval.az-ը գրում է՝ իրանցի նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական համագործակցության զարգացումը կարևոր գործոն է։
Հանդիպմանը բարձր է գնահատվել Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարությունների միջև ստեղծված ռազմական համագործակցության զարգացման համատեղ աշխատանքային խմբի գործունեությունը, ինչպես նաև երկկողմ համաձայնագրի հիման վրա իրականացվող աշխատանքները։
Հանդիպման արդյունքում կողմերի միջև ստորագրվել է արձանագրություն։