ՆԱՏՕ-ն պատրաստ չէ դաշինքի հիմնական սկզբունքների շուրջ փոխզիջումների գնալ ՌԴ-ի հետ. Ստոլտենբերգ
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ դաշինքի հիմնարար սկզբունքների շուրջ Ռուսաստանի հետ փոխզիջումների գնալ։
«ՆԱՏՕ-ն պատրաստ չէ դաշինքի հիմնական սկզբունքների մասին փոխզիջումների գնալ Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել սպառազինությունների վերահսկման և եվրոպական անվտանգությանն առնչվող այլ հարցեր։
«ՆԱՏՕ-ն պատրաստ է քննարկել սպառազինությունների վերահսկման, զինաթափման, ռազմական գործունեության թափանցիկության, ռիսկերի նվազեցման մեխանիզմների և եվրոպական անվտանգության հետ կապված այլ հարցեր»,- նշել է նա։