Ջոնսոնը հայտարարել է Պուտինի հետ նոր զրույցի պատրաստակամության մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի բոլոր մտահոգությունները իր անվտանգության վերաբերյալ կարող են վերացվել երկխոսության միջոցով: Նա հայտարարել է, որ պատրաստ է նոր զրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ռուսաստանի նպատակն է ՆԱՏՕ-ին հեռու պահել իր սահմաններից: Եթե դա այդպես է, ապա դժվար է պատկերացնել ավելի հակաարդյունավետ բան, քան Ուկրաինա ներխուժումը: Նախագահ Պուտինն ու ես, իհարկե, պատրաստ ենք նորից խոսել։
Պուտինի հետ խոսելիս հիշեցրի նրան, որ պատմության կրիտիկական պահերին Բրիտանիան և Ռուսաստանը միասին են եղել: Միակ պատճառը, որ մեր երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, մեր զինվորների կողմից ուս ուսի տված ֆաշիզմի դեմ պայքարում ցուցաբերած հերոսությունն է, որ ռուսական բոլոր մտավախությունները կարող են վերացվել, և մենք կարող ենք գտնել ընդհանուր անվտանգության ուղի հանգիստ դիվանագիտության միջոցով՝ ամուր սկզբունքներով»,- երեքշաբթի ասել է Ջոնսոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Ջոնսոնը զգուշացրել է, որ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե հարձակում չլինի Ուկրաինայի վրա։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ Մեծ Բրիտանիան փորձում է համատեղել «դիվանագիտությունն ու զսպողականությունը» Մոսկվայի նկատմամբ իր քաղաքականությունը վարելիս, սակայն «չի վարանի ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ», եթե տեղի ունենա իբր նախաօատրաստվող մոտալուտ ներխուժումը Ուկրաինա։