ԱՄՆ-ից մահաբեր զենքի երրորդ խմբաքանակը հասել է Ուկրաինա
ԱՄՆ-ից մահաբեր զենքի երրորդ խմբաքանակը հասել է Կիևի Բորիսպոլ օդանավակայան: Այս մասին երեքշաբթի հայտնել է «Обозреватель»-ը ՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
«Ուկրաինա է հասել երրորդ ինքնաթիռը Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ մահացու սպառազինության խմբաքանակով։ Դա զենքի հերթական մատակարարումն է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հավանությանն արժանացած 200 մլն դոլարի օգնության շրջանակներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի քան 80 տոննա ընդհանուր քաշով ամերիկյան զենքի նախորդ առաքումն Ուկրաինա հունվարի 23-ին էր: Մինչ այդ, հունվարի 22-ին Ուկրաինա է հասցվել ռազմական նշանակության բեռի առաջին խմբաքանակը, այդ թվում՝ ավելի քան 90 տոննա ընդհանուր քաշով զինամթերքը: