Քարդի Բին դատարանի միջոցով մեկ միլիոն դոլար է ստացել բլոգերից, որը նրան մեղադրել էր մարմնավաճառության մեջ
Ռեփ երգչուհի Քարդի Բին հաղթել է դատական գործը, որը շարունակվում էր 2019թ․-ից։ Երգչուհին ապացուցել է, որ YouTube բլոգեր Tasha K.-ը (Լատաշա Կեբե) զրպարտել է իրեն՝ մեղադրելով մարմնավաճառույթյան մեջ, հայտնում է Billboard-ը։
Բլոգերը մեղավոր է ճանաչել երեք տարբեր հայցերով եւ այժմ պարտավոր է Քարդի Բիին մեկ միլիոն դոլարից ավելի գումար վճարել, այդ թվում 250 հազար դոլար բժշկական ծախսերի համար։
Բլոգեր Tasha K.-ը տեսանյութեր էր հրապարակել, որոնցում պատմել էր իբրեւ Քարդի Բիի գաղտնիքների մասին դեռ 2018թ․-ին։ Ի սկզբանե երգչուհին ծրագրում էր խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով եւ բլոգերին պարզապես խնդրել է ջնջել սուտ տեղեկատվություն տարածող տեսանյութը։ Երբ Կեբեն հրաժարվել է, երգչուհին դիմել է դատարան։