ՀԱՊԿ-ը հայկական բանակը կզինի ժամանակակից զինատեսակներով
Հայաստանին աջակցության ծրագրեր կան։ Դրանք, մասնավորապես, կապված են բանակը ժամանակակից զինատեսակներով եւ ռազմական տեխնիկայով համալրման հետ։ Այս մասին հունվարի 25-ին Երևան-Մոսկվա հեռակոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Այդ բոլոր ծրագրերը, նրա խոսքով, կիրականացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։ Բորդյուժան հիշեցրել է, որ ներկայումս հայկական բանակի զինանոցում գտնվող զինտեխնիկայի բազմաթիվ տեսակներ որպես անվճար ռազմական օգնություն են ստացվել Ռուսաստանից։ «Դրանք ձեռք են բերվել նաեւ արտոնյալ ներքին գներով, այդ թվում՝ ռուսական վարկային միջոցներով»,- նշել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը։