Կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2026-ը 50 առողջապահական օբյեկտի կառուցում և վերակառուցում
Կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը 50 առողջապահական օբյեկտի կառուցում և վերակառուցում, այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը:
Ընդհանուր արժեքը, նախնական գնահատմամբ, կկազմի շուրջ 45 մլրդ ՀՀ դրամ (պետական բյուջե, դրամաշնորհներ, վարկային ծրագրեր):
«Սա անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ ծավալի կապիտալ ներդրում է առողջապահական համակարգում», - նշել է փոխնախարարը: