Ինդոնեզիայում 19 մարդ զոհվել է երկու համայնքների բախման ժամանակ
Երեքշաբթի ինդոնեզական Արեւմտյան Պապուա նահանգում առնվազն 19 մարդ է զոհվել համայնքային խմբերի միջեւ բախման հետեւանքով։ Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին։
Գործակալության տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել գիշերային ակումբում, որն այրվել է Սորոնգ քաղաքում երկու խմբերի բախումից հետո։
Այլ մանրամասների մասին չի տեղեկացվում։