2021թ.-ին Երևանն արտասահման մեկնող ռուսաստանցիների համար ամենաշատ այցելվող քաղաքն էր. Դա պայմանավորված է նաև կորոնավիրուսի դեմ արագ և անվճար պատվաստվելու հնարավորությամբ
2021 թվականին Երևանն արտասահման մեկնող ռուսաստանցիների համար ամենաշատ այցելվող քաղաքն էր։ Դա պայմանավորված է այդ թվում նաեւ կորոնավիրուսի դեմ արագ և անվճար պատվաստվելու հնարավորությամբ։
Հայաստան, Ղրղզստան, Բուլղարիա եւ Խորվաթիա տոմսերի վաճառքը, որտեղ կարելի է կորոնավիրուսի դեմ պատվաստվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կամ Եվրոպական միության կողմից հաստատված պատվաստանյութով, հասել էր գագաթնակետին 2021 թվականին, հայտել են Ozon Travel տոմսերի վաճառքի ծառայությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ըստ Ozon Travel-ի՝ 2021 թվականին Երեւանը ռուսների համար ամենաշատ այցելվող արտասահմանյան քաղաքն էր։ Մոսկվայից Երեւան պատվաստման համար կարելի է մեկնել եւ հետ վերադառնալ մեկ օրում, կա օրական մի քանի չվերթ։ Օտարերկրացիների համար առաջարկվում է երկու դեղամիջոց՝ Moderna եւ AstraZeneca, բոլոր պատվաստանյութերը երկբաղադրիչ են, ուստի պետք է երկու անգամ գալ, երկրորդ բաղադրիչից հետո եվրոպական սերտիֆիկատ է տրամադրվում»,- պատմել են ծառայությունում:
Ընկերությունում պարզաբանել են, որ զբոսաշրջիկները կարող են պատվաստվել Երեւանի շարժական ցանկացած կետում։ Ծառայությանը կարող եք նախապես գրանցվել EarlyOne հավելվածի միջոցով։ Աշնանը միակողմանի թռիչքի միջին գինը 9 հազար ռուբլուց պակաս էր, սակայն ձմռանն արդեն հասել է 10 հազարի։ Ռուսներին վիզա պետք չէ, նրանք կարող են մուտք գործել ներքին անձնագրով, ժամանելուն պես ՊՇՌ թեստ կամ պատվաստման վկայական ներկայացնել։