Ադրբեջանը հայտարարում է «Զանգեզուրի միջանցքի» երկայնքով փորձնական գնացքների գործարկման մասին
Ադրբեջանը հայտարարում է «Զանգեզուրի միջանցքի» երկայնքով փորձնական գնացքների գործարկման մասին։
Ադրբեջանական լրատվամիջոցներում համապատասխան վերնագրերով հրապարակումներ են հայտնվել։ Սակայն հրապարակումների տեքստին ծանոթանալը պարզում է իրավիճակը. «միջանցքը» միայն թղթի վրա է, ավելի ճիշտ՝ վերնագրերում։
Իրականում խոսքն Ադրբեջանի կողմից վերահսկվող Ջաբրայիլի շրջանի տարածքում 23 կիլոմետրանոց հատվածի կառուցման եւ փորձնական գնացքների գործարկման մասին է։ Դա Հորադիզ-Աղբենդ երթուղու մի մասն է՝ 110,4 կիլոմետր երկարությամբ։ «Միակողմանի երկաթուղին բաղկացած կլինի 8 կայարանից, 3 թունելից, 41 կամրջից։ Նախագիծը մինչեւ 300 արհեստական ինժեներական կառույցների կառուցում է նախատեսում։ Աշխատանքն իրականացվում է երեք փուլով. Դրանցից առաջինը 30 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցում է ենթադրում, որը ծածկում է Հորադիզ, Մարջանլի, Մահմուդլու կայարանները, երկրորդը` 55 կմ, Սոլթանլի, Գումլագ կայարանները, երրորդը` 25.4 կմ, Մինջիվան, Բարթազ, Ագբենդ կայարանները: Նախագծի ավարտը նախատեսված է 2023 թվականին»,- հայտնում են լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ձգտում է «միջանցք» ստանալ Հայաստանի Սյունիքի մարզով։ Ադրբեջանական կողմի ընկալմամբ՝ խոսքը ոչ թե հաղորդակցությունների բացման, այլ հենց «միջանցքի» մասին է՝ Սյունիքի միջանցքը Լաչինի միջանցքի դիմաց տրամաբանությամբ: