Նոր հակառեկորդ. Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 15 762-ով
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 15 762-ով, սա բացարձակ հակառեկորդ է Վրաստանում համավարակի սկզբից ի վեր։
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում համավարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակման 1 075 154 դեպք։
Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 5 160 մարդ, համավարակի սկզբից՝ 972 745։ Մահացել է 14 774-ը (+42 վերջին մեկ օրում)։
Մեկ օրում կատարվել է 74 200 թեստավորում, որոնցից 51 856-ը՝ հակագենային, 22 335-ը՝ ՊՇՌ։
Թեստավորվածների ընդհանուր թվի մեջ պատվաստվածների բաժինը մեկ օրում՝ 21,24, վերջին 14 օրում՝ 14,15, վերջին յոթ օրում՝ 18,01 տոկոս։
Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 667 808 պատվաստում, մեկ օրում՝ 8 634 ներարկում։
Ներկա պահին կարանտինի մեջ է 30, ստացիոնարներում՝ 4 595, քովիդ-հյուրանոցներում՝ 2 064 մարդ։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։