Վլադիմիր Արզումանյանը` իր «Գնալով» տեսահոլովակի ու կնոջ հետ համատեղ նկարահանումների մասին
Հունվարի 8-ին` հենց իր հարսանիքի օրը, Վլադիմիր Արզումանյանը հանրությանը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը` «Գնալով» երգի հիման վրա, որը յուրահատուկ հարսանեկան նվեր էր կնոջը` Աննային: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգիչը նշեց, որ տեսահոլովակի պրեմիերան հարսանիքի օրն անելն իր մտահաղացումն է եղել.
«Երգի եւ գործիքավորման հեղինակը Մարտին Միրզոյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը: Նրանց երաժշտական ճաշակն ինձ շատ հոգեհարազատ է, դրա համար էլ նախընտրեցի հենց նրանց հետ աշխատել»,-անդրադառնալով երգի ստեղծմանը` հավելեց նա:
«Գնալով» տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է, հերոսուհին երգչի կինն է` Աննան: Նա նկարահանվել է նաեւ Վլադիմիրի «Իմս» տեսահոլովակում: Խոսելով համատեղ նկարահանումների մասին` երգիչը նշեց, որ սիրելիի հետ հեշտ է աշխատում.
«Նկարահանումները շատ հետաքրքիր են անցնում: Հենց իմ որոշումն է եղել, որ Աննան կրկին լինի տեսահոլովակի հերոսուհու դերում»:
Հարցին` հնարավո՞ր է կինն այսուհետ լինի իր բոլոր տեսահոլովակների մշտական հերոսուհին` Վլադիմիրը ժպիտով պատասխանեց.
«Կարծում եմ` ոչ: Հնարավոր չէ միշտ այդպես անել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: