Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 50 մարդ
Առնվազն 52 մարդ տուժել է երկուշաբթի առավոտյան Հայիթիի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով։ Այս մասին հայտնում է տեղական Juno-7 պորտալը՝ հղում անելով փրկարարների հայտարարությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երկու մարդ մահացել է։ Հարվածի հետեւանքով ավերվել է 191 շինություն, 664-ը լուրջ վնասվել է։ Ավելի քան 800 ընտանիք մնացել է անօթեւան։
5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հայիթիի հարավում գտնվող մոտ 35 հազար բնակչություն ունեցող Անսե-ա-Վո կոմունայից 3 կմ հեռավորության վրա, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա է: Ավելի ուշ 5,1 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել մոտ 30 հազար բնակչություն ունեցող Պետիտ-Ռիվիեր-դե-Նիպ գյուղից 4 կմ հեռավորության վրա։