Ֆրանսիացի տիեզերագնացը բացահայտել է, թե որքան «մտահոգիչ» է Երկրի տեսքը՝ տիեզերքից (լուսանկար)
Ֆրանսիացի տիեզերագնաց Թոմաս Պեսկեն վերջին տարում 6 ամիս անցկացրել է Միջազգային տիեզերակայանում և այնտեղից Երկրի ուսումնասիրումը որքան տպավորիչ, այնքան մտահոգիչ է դարձել:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, տիեզերքում անցկացրած ամիսները ֆրանսիացուն թույլ են տվել գնահատել մեր մոլորակի եզակի և առանձնահատուկ հեռանկարը: Նա բազմաթիվ լուսանկարներ է հրապարկել՝ պատկերելով «կապույտ գունդը, որը մենք տուն ենք անվանում», սակայն նրա խոսքով՝ դրա գեղեցկությունը վտանգված է:
Պեսկեն նշում է, որ նույնիսկ տիեզերքից տեսանելի են կլիմայական փոփոխությունների հետևանքները: Տիեզերագնացը նշել է, որ 2016 թվականին իր նախորդ տիեզերական ուղևորությունից ի վեր մարդկային գործունեության հետևանքներն էլ ավելի նկատելի են դարձել. ինչպես օրինակ, սառցադաշտերը զգալիորեն նեղացել են:
Մտահոգված բնապահպանական խնդիրներով՝ Պեսկեն դարձել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության բարի կամքի դեսպան և գյուղատնտեսական նորարարությունների և սննդի արտադրության մեթոդների իր ուսումնասիրությունները շարունակել տիեզերքում:
«Երբ Երկրի վրա ես, զգում ես, թե որքան ընդարձակ է ամեն ինչ, անսահման: Շատ ժամանակ է պահանջվում՝ հասկանալու համար, թե որքան սահմանափակված ենք մենք: Այնուհետև, երբ հետքայլ ես անում և տեսնում են Երկիրն ամբողջությամբ, հանկարծ հասկանում ես, որ մենք ապրում ենք տիեզերքի օազիսում: Մեր շուրջը ոչինչ չկա, ոչ մի կյանք, մթություն և դատարկություն է՝ ի տարբերություն այդ կապույտ գնդի, որտեղ կա ամեն ինչ՝ մարդկային գոյությունն ապահովելու համար, և այն բավականին փխրուն է»,- ասել է Պեսկեն:
Վերջինս հրապարակել է տիեզերքից արված լուսանկարը, որում պատկերված են Հավայան կղղզիները: