Պենտագոնը զորքերը բերել է բարձր պատրաստվածության վիճակի
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը 8,5 հազար զինվորականների բարձր պատրաստվածության վիճակի է բերել այն դեպքում, եթե հարկ լինի նրանց տեղափոխել Եվրոպա: Այս մասին հունվարի 24-ին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«Պաշտպանության նախարար (Լլոյդ) Օսթինն ԱՄՆ-ի տարածքում մի շարք զորամասեր է բերել բարձր պատրաստվածության վիճակի։ Նրանց թիվը հասնում է 8,5 հազարի»,- ասել է Քիրբին լրագրողներին։
«Դրանց ծավալման վերաբերյալ ոչ մի որոշում չի ընդունվել», – հավելել է նա:
Քիրբին նշել է, որ պատրաստվածության բարձրացման մասին որոշումը կայացվել է նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս տեղակայված զորամասերի նկատմամբ: