«Իմ մեծ, չաղ, թվային հարսանիքը». հնդիկ զույգը որոշել է եզակի հարսանյաց արարողությունն կազմակերպել «մետատիեզերքում»՝ Հարի Փոթերի ոճով
«Քովիդ-19»-ով պայմանավորված՝ Հնդկաստանում բազմաթիվ ընտանիքներ ստիպված են լինում չեղարկել իրենց հարսանիքները կամ անցկացնել այն փոքրաթիվ հյուրերով: Սակայն զույգերից մեկը սահմանափակումներ չունեցող վայր է գտել հարսանիքի համար՝ մետատիեզերքը:
Մետատիեզերքը տերմին է, որով նկարագրվում է վիրտուալ 3D միջավայրը, որտեղ օգտատերերը կարող են հավաքվել և շփվել:
Ինչպես հաղորդում է CNN-ը, Թամիլ Նադու նահանգում բնակվող Դինեշ Պադմավատին և Ջանագանանդհինի Ռամասվամին որոշել են սահմանափակ քանակով հյուրերի փոխարեն 2000 մարդու հրավիրել իրենց հարսանիքին, որը կանցկացվի վիրտուալ տարածքում հաջորդ ամիս:
Լինելով «Հարի Փոթերի» մոլի երկրպագուներ՝ զույգը նպատակադրվել է Հոգվարթսի ոճով խնջույք կազմակերպել, որին հյուրերը կկարողանան միանալ իրենց հեռախոսների, պլանշետների կամ նոթբուքերի օգնությամբ:
24-ամյա փեսացուն, որը թվային արժույթների հետ է աշխատում, համագործակցել է ստարտափերից մեկի հետ, որպեսզի Հոգվարթսի ոճով թվային ամրոց կառուցի: