Կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված այցելուներն այլեւս ստիպված չեն լինի Անգլիա ժամանելուն պես թեստ հանձնել
Կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված այցելուներն այլեւս ստիպված չեն լինի Անգլիա ժամանելուն պես թեստ հանձնել։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Նրա խոսքով՝ փոփոխություններ կմտցվեն լիովին պատվաստված միջազգային ճանապարհորդների համար թեստավորման կանոններում՝ հաշվի առնելով, որ Մեծ Բրիտանիան «շարժվում է օմիկրոնի ալիքի միջով»:
«Շնորհիվ կոշտ որոշումների՝ մենք Եվրոպայի ամենաբաց տնտեսությունն ու հասարակությունն ենք, ու թեեւ պետք է զգույշ լինենք, քանի որ անցնում ենք օմիկրոնի ալիքի միջով, կարեի է տեսնել, որ թվերը սկսում են բարելավվել»: