Պոչետինո․ Մեսսին աստիճանաբար ապաքինվում է կորոնավիրուսից
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մարուսիո Պոչետինոն խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի մասին: Լիգա 1-ի «Ռեյմսի» դեմ խաղում (4-0) 34-ամյա արգենտինացին, որն ավելի վաղ վարակվել էր կորոնավիրուսով, այս տարի առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ։
«Լավ է, որ նա կարողացավ 30 րոպե խաղալ։ Նա աստիճանաբար ապաքինվում է կորոնավիրուսից»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Elgrafico-ն։