Australian Open. Հայտնի են քառորդ եզրափակչի զույգերը
Ավստրալիայի բաց առաջնությունում կայացան 1/8 եզրափակչի վերջին չորս հանդիպումները։
Ֆելիքս-Օժե Ալիասիմը 3-1 հաշվով հաղթեց Մարին Չիլիչին։ Միևնույն հաշվով Դանիիլ Մեդվեդևն առավելության հասավ Մաքսիմ Քրեյզիի նկատմամբ։
Իտալացի Յաննիկ ՍԻնները երեք սեթում դյուրին հաղթանակ տարավ Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքս Դե Մինաուրի նկատմամբ, Ստեֆանոս Ցիցիպասն էլ 3-2 հաշվով հաղթեց Թեյլոր Ֆրիցին։
Քառորդ եզրափակչում ձևավորվել են հետևյալ զույգերը․
Գաել Մոնֆիս-Մատեո Բերրետինի
Դենիս Շապովալով-Ռաֆաել Նադալ
Յաննիկ Սիններ-Ստեֆանոս Ցիցիպաս
Ֆելիքս-Օժե Ալիասիմ-Դանիիլ Մեդվեդև