«Տրոյա» ֆիլմի աստղին բերման են ենթարկել Էմմա Ռոբերտսից բաժանվելուց հետո
Ոստիկանությունն ալկոհոլային հարբածության վիճակում բերման է ենթարկել հոլիվուդյան դերասան Հարեթ Հեդլունդին․ դրանից կարճ ժամանակ առաջ նա բաժանվել է Էմմա Ռոբերտսից, հայտնում է TMZ-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանկլինում՝ Թեննեսի նահանգում։ Դերասանին ոչ միայն բաժանմունք են տեղափոխել, այլեւ նրա նկատմամբ 2100 հազար դոլարի տուգանք նշանակել։ Լուսանկարը կարող եք տեսել այստեղ։
Աղբյուրները հայտնում են, որ զույգը բաժանվել է հարաբերությունների բարդ շրջանից հետո։ 2020թ․-ի դեկտեմբերին Հեդլունդն ու Ռոբերտսը որդի են ունեցել՝ Ռոուդսը։ Նրանք փորձում էին կիսել ծնողական պարտականությունները, Հեդլունդը ձգտում էր Ռոբերստին օգնել կորոնավիրուսի համավարակի թեժ պահին որդու լույս աշխարհ գալուց հետո, հայտնում է People-ը։