Բողոքի ակցիաներ Անակարայում. կան ձերբակալվածներ
Անկարայում ոստիկանները ձերբակալել են 26 մարդու, ովքեր ագրեսիվ վարք են դրսևորել հանրահավաքի ժամանակ: Ուսանողները պայքարում են համալսարանի տարածքում ծառահատումների դեմ: Քաղաքային իշխանությունները ցանկանում են կտրել ծառերը և դրա տեղը ճանապարհ կառուցել:
Այս մասին հայտնում է Վեսին հղում անելով "Россия 24" հեռուստաալիքին:Ուսանողների բողոքի ակցիային միացել են նաև բնապահպաններ: Կարգապահություն հաստատելու նպատակով ոստիկաններն օգտագործել են արցունքաբեր գազ: