Ադրբեջանում տուրեր են սկսել դեպի օկուպացված Շուշի
Ադրբեջանում տուրեր են սկսել դեպի օկուպացված հայկական Շուշի։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Բաքվից Շուշի է մեկնել առաջին մարդատար ավտոբուսը։ Գծում երկու ավտոբուս է գործարկվել:
Նշվում է, որ այս պահի դրությամբ վաճառվել է Բաքու-Շուշի-Բաքու երթուղով ավտոբուսային կանոնավոր երթուղիների շուրջ 400 տոմս: Մինչեւ փետրվարի 15-ը նշված ուղղությամբ բոլոր տոմսերը սպառված են։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, յուրաքանչյուրին ուղեւորությունը թույլատրվում է տարին մեկ անգամ, գիշերելն արգելված է։