Ո՞վ է Վալերիայի նմանակը
Վալերիայի դուստ Աննա Շուլգինան, ով սեպտեմբեր ամսից հանդիսանում է «Наш выход!» հեռուստահաղորդման հաղորդավարուհի, գտել է նկար, որտեղ իր մայրը 23 տարեկան է: Նա նկար է տեղադրել Instagram-ում և մակագրել. «Մենք նշում էինք մայրիկիս տատիկի 100 ամյակը: Ես գտա կայրիկիս նկարը, որտեղ նա 23 տարեկան է: Եվ ես հասկացա, որ մենք շատ նման ենք»:
Նրա երկրպագուները նույնպես պնդել են, որ նա շատ նամն է իր մայրիկին:Մեկնաբանություններից մեկում գրված է.« Ես կարծում էի, որ դուք Ձեր հայրիկին եք նման, սակայն պարզվում է, որ առավել շատ Վալերիային եք նման»: