Անաստասիա Զավորոտնյուկը կորցրել է խոսելու ունակությունը
Ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը, որն արդեն մի քանի տարի է՝ պայքարում է քաղցկեղի դեմ, կորցրել է խոսելու ունակությունը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է նրա դուստրը՝ Աննան, հայտնում է «Կոմսոմոլոսկայա պրավդա»-ն։
Բժիշկ-ուռուցքաբան Յուրի Պոկրովսկին նշել է, որ խոսելու ունակությունը կորցնելու դեպքում հիվանդը կարող է ողջ մնալ, եթե պահպանված են մյուս գործառույթները։ Նա հավելել է, որ արտիստի հիվանդությունը զարգանում է, հայտնում է Day.ru-ն։ «Խոսքի կորստի դեպքում հիվանդը կարող է ողջ մնալ, եթե պահպանված են մյուս ֆունկցիաները։ Սակայն, սկզբունքորեն, դա խոսում է այն մասին, որ ամեն ինչ տխուր է ու ճակատագրական»,- հայտարարել է բժիշկը։
Այս պահին դերասանուհին քաղաքից դուրս գտնվող բնակարանում է, որտեղ մուտքն արգելված է կողմնակի անձանց համար։ Զավորոտնյուկը լրջորեն գիրացել է եւ շարժվում է սայլակով։
Զավորոտնյուկի ախտորոշման մասին հայտնի է դարձել 2018թ․-ին, նա պայքարում է գլիոբլաստոմայի դեմ։