Իրանը վերադարձրել Է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ փակելով պարտքը
Իրանը վերականգնել է ձայնի իրավունքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՝ վճարելով կազմակերպության դիմաց իր պարտքը Կորեայում սառեցված իրանական ակտիվներից, հայտնել Է Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Իրանը հերթական անգամ զրկվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից՝ կազմակերպության հանդեպ ունեցած պարտքի պատճառով: Ձայնի իրավունք ստանալու համար Իրանին պահանջվում էր 18,4 մլն դոլար վճարել։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ որպես ՄԱԿ-ի ակտիվ անդամ, մշտապես հավատարիմ է եղել իր անդամավճարների ժամանակին վճարմանը եւ այժմ դա ապացուցեց գործնականում: Ցավոք, արդեն երկրորդ տարին անընդմեջ բախվում ենք անդամավճարի վճարման խնդրի՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված միակողմանի, կոշտ պատժամիջոցների պատճառով»,- հայտարարել է մշտական ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը։ Նրա խոսքով ՝ ձայնի իրավունքը կվերականգնվի երկուշաբթվանից։
Իր հերթին Հարավային Կորեայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Իրանի 18 մլն դոլարի չափով անդամավճարի վճարումը իրականացվել է Կորեայում իրանական սառեցված հաշիվներից: Նշվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքը կվերականգնվի ֆինանսական գործողության ավարտից հետո: