Երևան, 29.Նոյեմբեր.2024, 00:00 |
Հայտնի է դարձել, թե որ ակումբը կարող է գլխավո... Անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ կանայք կս... Մեսսին պատմել է Բարսելոնայի հետ կապված իր լավ... Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հե... ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Իրանական բեռնատարը կոտրել է գազատար խողովակնե... Հանդիպակաց երթևեկելի գոտիով վարող MAN ավտոբու... Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբո... Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել... 23 փաթեթ մարիխուանա՝ իրացման նպատակով․ ևս մեկ... Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան ... Մեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 20 մարդ ... ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում. Միրզոյան... ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է... Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ... Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջ... ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ... Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում Իռլանդիայում արտահերթ ընտրություններ են անցկա... ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագո... Գեղանիստ գյուղում տուն է այրվել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 37 ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ի համար Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների միջև բ... Լույս չի լինի. հասցեներ Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է ... Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարք... ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցեն... Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ ... Ինչո՞ւ է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․... Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստա... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթո... Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտ... Ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն ... «Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջությա... Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավան... «Նոա»-ի գլխավոր մարզիչը «Վիկինգուր»-ի հետ ոչ-... ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճա... «The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է ... Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ... Հունգարիայում կբացվի Հայաստանի Հանրապետության... Հայտնի է՝ երբ Ֆլորենտինո Պերեսը կորոշի Անչելո... Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերո... «Նոա»-ն Երևանում չհաղթեց «Վիկինգուր»-ին Իսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց մեղադրել են ... Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղա... Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայման... Լարված իրավիճակ՝ Վրաստանում․ Ռուսթավելիի փողո... Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահ... Պատերազմը չի ավարտվել. խաղաղությունը հավերժակ... Թմրամիջոցներ տարածող մայրն ու որդին հայտնաբեր... ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիայի կառավարությա... Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը Վրաստանում բողոքի ակցիաներ են․ պատճառը վարչապ... Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»... Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ է ճա... Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա ա... Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուր... Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայ... Հայաստան-Հնդկաստան համագործակցության հերթական... Արարատ Միրզոյանը և Ֆինլանդիայի նախագահը մտքեր... Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտ... Պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. ... ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել ... Փաշինյանն արդարադատության նախարարին գործուղու... Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, հա... Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ... «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ, նռնակ և այլ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյա... Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննա... Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝... Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ ն... Ո՞րն է ամենափոշոտ քաղաքը Հայաստանում Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգո... Երևանում բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hy... Անտառային հրդեհներ՝ Ավստրալիայում․ մի քանի քա... Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ... Փաշինյանը բացատրում է՝ ինչ է անհրաժեշտ Գյում... «Հանե՛ք նաուշնիկները»․ Ռոբերտ Քոչարյանի և դատ... Հայաստանն արդեն մեկ տարի է՝ անտեսում է ՀԱՊԿ գ... Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձե... Ոստիկանությունում նախանշել են թմրամիջոցների շ... Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մե... Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար, վիրավորվել՝... Պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ հեռուստատեսային հեռա... 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու ա... Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամ... Միրզոյանը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը ... Ռեալը ՉԼ-ի հակառեկորդ է գրանցել Որոնվում է տեսանյութում երևացող անձը ԲԴԽ-ում նախագահ չեն կարողանում ընտրել․ ինչ է ... «Ինձնից ավելի հայրենասեր մարդ ես չեմ պատկերաց... Երևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորան...

Պետք է բոլոր գերեվարված անձինք ազատ արձակվեն. Հարցազրույց Տոյվո Կլաարի հետ. 1Lurer.am

Դավիթ Մուրադյանը և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը զրուցել են տարածաշրջանի արդիական հարցերի, այցի նպատակների, քննարկվող հարցերի շրջանակի մասին։

Դավիթ Մուրադյան - Թվիթերյան Ձեր վերջին գրառումներից մեկում հույս էիք հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ կանցկացնեք էական քննարկումներ՝ ԵՄ-Ֆրանսիա համատեղ առաքելության վերաբերյալ:

Ի՞նչ քննարկումների մասին է խոսքը:

Տոյվո Կլաար (Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ)

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ԵՄ ՀԱՄԱՐ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

Այս առաքելությունը, որով այս անգամ այցելեցինք, առանձնահատուկ է: Այն ներառում է ԵՄ կառույցների և Ֆրանսիայի՝ որպես ԵՄ նախագահող երկրի ներկայացուցիչների: Դա պատվիրակությունների սովորական կազմ չէ: Դա ապացուցում է, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցը շատ կարևոր է մեզ՝ Եվրամիության համար: Անցած օրերին մեր հանդիպումները հիմնականում կենտրոնացած են եղել Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև դեկտեմբերին Բրյուսելում կայացած էական հանդիպումների, ինչպես նաև նախագահ Մակրոնի և երկու ղեկավարների քննարկումների արդյունքների վրա: Բրյուսելում նախագահ Միշելի հետ հանդիպման ընթացքում առաջնորդները հասան որոշակի ըմբռնման, թե ինչ ուղղությամբ պետք է առաջ շարժվել: Այս առաքելության նպատակն է տեսնել, թե ինչ առաջընթաց կա, որտեղ է պետք տեմպն արագացնել, վերլուծել իրավիճակը և հասկանալ, թե Եվրամիությունն ինչպես կարող է ներգրավված լինել առաջիկա ամիսների ընթացքում:

Դավիթ Մուրադյան - Ադրբեջանից հայ ռազմագերիների ամբողջական վերադարձի հարցը դեռևս շարունակում է չլուծված մնալ: Եվրամիությունը և, մասնավորապես, Շառլ Միշելը զգալի ջանքեր են գործադրել այդ ուղղությամբ: Այս զգայուն մարդասիրական հարցը քննարկվել է նաև Բրյուսելում:

Ի՞նչ քայլեր կարող ենք ակնկալել Եվրամիությունից, որոնք ուղղված կլինեն այս հումանիտար հարցի վերջնական լուծմանը:

ՊԵՏՔ Է ԲՈԼՈՐ ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՆ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

Վստահեցնում եմ, որ սա այն հարցերից է, որին Եվրամիությունը մեծ ուշադրություն է դարձնում: Դա մի հարց է, որը քննարկվել է թե՛ Երևանում, թե՛ Բաքվում: Եվրամիությունը տարբեր առիթներով և տարբեր մակարդակներում շեշտել է, որ պետք է բոլոր գերեվարված անձինք ազատ արձակվեն: Դա Եվրոպական միության հիմնարար սկզբունքներից է: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Կրկնեմ, դա մի հարց է, որի լուծման գործում ներգրավված են Միությունը, անդամ երկրները: Դեկտեմբերին կայացած հանդիպումից հետո 10 ռազմագերի ազատ արձակվեց, այնուհետև՝ ևս 5-ը: Մենք անհամբեր սպասում ենք մնացած գերիների ազատ արձակմանը: Ի վերջո, դա հույժ կարևոր գործոն է՝ տարածաշրջանում փոխվստահության վերականգնման համար:

Դավիթ Մուրադյան - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, քանի որ, մեջբերում՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է գործ չունենան Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, քանի որ այն լուծվել է: Մենք լուծեցինք այդ հարցը նրանց փոխարեն: Ադրբեջանը կխոչընդոտի Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ցանկացած փորձ»,- մեջբերման ավարտ: Եվրամիությունը միշտ իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Եվրամիությունն Ալիևի հայտարարությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ, և արդյոք այդ հարցը բարձրացվե՞լ է հունվարի 20-ին նախագահ Ալիևի հետ Բաքվում ձեր ունեցած հանդիպման ընթացքում:

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԺՎԵԼՆ Է. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

Ինչպես դուք նշեցիք՝ դա Եվրամիության հիմնարար դիրքորոշումն է: Մեզ համար ամենակարևորը հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ շարժվելն է: Կարծում եմ, բոլորը՝ վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը, համաձայն են, որ անհրաժեշտ է գտնել համապարփակ կարգավորում: Դրա համար պետք է ներգրավվել և քննարկել օրակարգի բոլոր խնդիրները: Դա եղել և մնում է Եվրամիության դիրքորոշումը: Այդ առումով, այո՛, Բաքվում և Երևանում մենք քննարկել ենք համապարփակ կարգավորումը, դեպի այն ուղղված քայլերը:

Դավիթ Մուրադյան - Նախագահ Ալիևը նաև նյարդային էր արձագանքել Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցին Արցախ՝ ասելով, մեջբերում. «Եթե մենք այս մասին իմանայինք, նրան թույլ չէինք տա վերադառնալ Ղարաբաղից», մեջբերման ավարտը:

Հաշվի առնելով այն, որ Եվրամիությունը մարդու իրավունքների և մարդու ազատ տեղաշարժի իրավունքի պաշտպանության համաշխարհային առաջատարներից մեկն է, ինչպե՞ս կմեկնաբանեք նման հռետորաբանությունը:

ԱՐՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵԿՐԵՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

Կարծում եմ՝ արդեն բավական խոսվել է այդ մասին: Տարբեր ներկայացուցիչներ արդեն արել են մի քանի հայտարարություն՝ թե՛ հանրայնորեն, թե՛ մասնավոր զրույցներում: Կարծում եմ՝ կարիք չկա, որ ես նույնպես մեկնաբանեմ դա այս փուլում, քանի որ դրան, կարծում եմ՝ անդրադարձ արդեն եղել է:

Դավիթ Մուրադյան - Բրյուսելի հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակի լիցքաթափումը: Համաձայնություն է ձեռք բերվել ուժերը հեռացնելու վերաբերյալ: Սակայն հունվարին ականատես եղանք Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր էսկալացիայի:

Ո՞րն է ԵՄ տեսլականը՝ ուժերի հետքաշման վերաբերյալ:

ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԵՊԻ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԻՔ ԿԱ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

Դա, անշուշտ, մի թեմա է, որը համակողմանիորեն քննարկվել է Բաքվում և Երևանում: Մենք՝ որպես Եվրամիություն, առաջարկել ենք մի քանի տարբերակ, թե ինչպես կարելի է լիցքաթափել սահմանային իրավիճակը: Նաև սահմանի սահմանազատման կարիք կա, որը դեռ չի արվել: Կան նաև այլ հարցեր, որոնք առնչվում են սահմանին: Օրինակ՝ Ջողազի ջրամբարը և այլ հարցեր, որոնց պետք է անդրադարձ կատարվի: Մենք ցանկանում էինք այցն օգտագործել, որովհետև, ինչպես դուք նշեցիք, հաշվի առնելով փաստը, որ տեղի ունեցան բախումներ, անհրաժեշտություն կա իրավիճակը լիցքաթափելու, գործնական միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև ղեկավարների մակարդակով համաձայնություններից դեպի դրանց գործնական իրականացման անցնելու կարիք կա: Հենց այդ հարցերն են, որ, ինչպես արդեն ասացի, քննարկել ենք Բաքվում և Երևանում:

Դավիթ Մուրադյան - Բրյուսելյան հանդիպման ընթացքում քննարկվել է նաև սահմանազատման հարցով փորձագիտական առաքելության և խորհրդատվական խմբի տրամադրման հնարավորությունը:

ԵՄ-ն ի՞նչ տեխնիկական աջակցություն է տրամադրում կամ կարող է տրամադրել սահմանազատման և սահմանագծման գործընթացին:

ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԸՆԴԳՐԿՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

Այդ հարցն ավելի շատ կախված է Ադրբեջանից և Հայաստանից: Մենք պատրաստ ենք տրամադրել ընդգրկուն խորհրդատվություն և այլ աջակցություն, եթե դրա կարիքը լինի, և կողմերը դիմեն նման հարցով: Ի վերջո, Եվրամիությունը չի կարող անակնկալ կերպով հայտնվել և ասել՝ մենք ցանկանում ենք ներգրավվել գործընթացում: Մենք երկու կողմերից էլ ազդակներ ունենք, և հավատում եմ, որ Երևանում և Բաքվում կա հետաքրքրվածություն՝ ներգրավվելու մեզ տեխնիկական խորհրդատվության հարցում և, միգուցե, նաև քաղաքական առումով աջակցություն տրամադրելու համար՝ այս հարցում առաջ շարժվելու նպատակով: Ի վերջո, սահմանազատումը և լարվածության թուլացումը մեդալի հակառակ կողմերը չեն, սակայն միմյանց հետ փոխկապակցված են: Նախ՝ լարվածության թուլացման կարիք կա, այնուհետև՝ պետք է առաջ շարժվել դեպի սահմանազատման վերաբերյալ շոշափելի քննարկումներ, որպեսզի ապագայում բացառվեն նոր լարվածությունները:

Դավիթ Մուրադյան - Այսինքն՝ այն պահին, երբ ազդակները ստացվեն Երևանից կամ Բաքվից, ԵՄ-ն պատրաստ կլինի՞ տրամադրել օժանդակություն:

Տոյվո Կլաար - Այո՛, ԵՄ-ն պատրաստ է եղել և պատրաստ է կողմերին աջակցություն տրամադրելու հարցում:

Դավիթ Մուրադյան - Շառլ Միշելի ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև ստեղծվել է ուղիղ կապ: ԵՄ-ն հայտարարեց, որ կշարունակի աջակցել երկու երկրի միջև վստահության կառուցման միջոցառումները:

Այդ առումով ի՞նչ նոր առաջարկներ ունեք:

ԽԱՂԱՂ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԲԽՈՒՄ Է ԲՈԼՈՐԻ ՇԱՀԵՐԻՑ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

Դա նույնպես քննարկվել է այցի ընթացքում: Չէի ցանկանա այս պահին մանրամասներին անդրադառնալ: Սակայն որոշակի շեշտադրում ենք արել և քննարկել ուղիները, թե ինչպես Բրյուսելը, Եվրամիությունը կարող են օգնել տարբեր գործընթացների: Կցանկանայի նաև ընդգծել, որ մենք՝ որպես ԵՄ, այդ հարցերը չենք դիտարկում որպես մենաշնորհ: Եվրամիությունն այստեղ չէ աշխարհաքաղաքական տարածքներ խլելու կամ ղեկավարելու համար: Մենք այստեղ ենք, որովհետև հավատում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղությունը և բարգավաճումը բխում են բոլորի շահերից: Եվ մենք ցանկանում ենք նպաստել դրան:

Դավիթ Մուրադյան - Բրյուսելյան հանդիպման կարևոր արդյունքներից մեկը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման համաձայնությունն էր: ԵՄ-ն վստահեցրել է, որ պատրաստ է աջակցել հաղորդակցության ուղիների զարգացմանը՝ Տնտեսական զարգացման և ներդրումների իր պլանի համաձայն:

Այդ համատեքստում ի՞նչ աջակցություն է նախատեսում ԵՄ-ն տրամադրել, և այդ հարցում կա՞ն գործնական քննարկումներ:

ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՆՔ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՀԱՅՍԱՏՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

Այնքանով, որքան ենթակառուցվածքները քննարկվում են, մենք քննարկումներ ենք անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ: Դրանք ներառում են աջակցության տարբեր միջոցառումներ, որոնք Եվրամիությունը կարող է տրամադրել Տնտեսական և ներդրումային պլանի համատեքստում: Քանի որ հիմա խոսքը վերաբերում է անդրսահմանային նախաձեռնություններին և նախագծերին, դա այն է, ինչի ուղղությամբ մենք ցանկանում ենք աշխատել՝ հասկանալու համար, թե Հայաստանը և Ադրբեջանն ինչ են ցանկանում, և որոնք են անդրսահմանային առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ Եվրամիությունը կարող է աջակցություն տրամադրել իր պլանների շրջանակում: Սակայն այս պահին Եվրամիության, Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա քննարկում, թե ինչպես են կողմերը տեսնում ԵՄ աջակցությունը՝ անդրսահմանային ներգրավվածության հարցում: Այդ հարցին մենք նույնպես անդրադարձել ենք այցի ընթացքում: Ցանկանում էինք հասկանալ՝ ինչպես շարժվել առաջ, և ինչպես են կողմերը տեսնում ԵՄ ներգրավվածությունն ու աջակցությունը` լինի ենթակառուցվածքներ, թե անդրսահմանային այլ նախագծեր:

Դավիթ Մուրադյան - Հայաստանը և Թուրքիան իրենց հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթաց են սկսել: Երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ Մոսկվայում:

Ո՞րն է ԵՄ դիրքորոշումն այդ հարցում, և ինչպե՞ս կարող է Միությունը նպաստել գործընթացին:

ԵՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

ԵՄ դիրքորոշումը պարզ է՝ մենք աջակցում ենք գործընթացին: Կարծում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի և Թուրքիայի, սահմանակից տարածաշրջանի, ԵՄ շահերից: Մենք արտահայտել ենք մեր աջակցությունն այդ գործընթացին հրապարակայնորեն, հանդիպել եմ նաև պարոն Ռուբինյանի հետ և հայտնել մեր աջակցությունը: Մի քանի ամիս առաջ Անկարայում էի, այնտեղ էլ շեշտեցի, որ հույս ունենք, որ գործընթացն առաջ կշարժվի: Կարճ ասած՝ ԵՄ-ն այդ ամենին սատարում է և աջակցում Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմանը:

Դավիթ Մուրադյան - ԵՄ-ն հայտարարեց Հայաստանում մոտավորապես 2.6 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթի իրագործման մասին, որն ընդգրկում է տարբեր ոլորտներ:

Ե՞րբ են ակնկալվում առաջին ներդրումները, և ի՞նչ պետք է Հայաստանն անի գործընթացն արագացնելու համար:

2.6 ՄԻԼԻԱՐԴ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԳՈՐԾԻՔՆԵՐԻՑ Է ԲԱՂԿԱՑԱԾ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

Առաջին տեսանելի արդյունքները Հայաստանում կանաչ անձնագրերն են: Ապագայի արդյունքների համար պետք է համատեղ աշխատենք՝ Եվրամիությունը, Հայաստանը, ինչպես նաև մյուս գործընկերները, որոնք ներգրավված են: Կան նաև միջազգային ֆինանսական կառույցներ: Այդ 2.6 միլիարդը միայն դրամաշնորհներ չեն, այնտեղ կան նաև վարկային միջոցներ: Դա ֆինանսական տարբեր գործիքների ամբողջություն է: Այդ պատճառով էլ ներգրավվել են տարբեր դերակատարներ: Նրանք պետք է միասին համաձայնեցնեն առաջնահերթությունները և առաջ շարժվելու ուղիները: Ուստի, մեծ աշխատանք է իրականացվում: Անհրաժեշտ է, կենտրոնանալ այդ ուղղությամբ և անել լավագույնը, որպեսզի այդ ծրագրերն իրողություն դառնան հնարավորինս շուտ:

Դավիթ Մուրադյան - Մարտի 1-ին նշվում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու առաջին տարին:

Ինչպե՞ս եք գնահատում համաձայնագրի իրականացումը և ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս մակարդակը:

ԵՄ- ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԻՇՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ. ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ

Կարծում եմ՝ ԵՄ- Հայաստան հարաբերությունները ճիշտ ուղղությամբ են զարգանում: Դուք նշեցիք ներդրումային փաթեթի մասին, նաև դիտարկում ենք համագործակցության նոր ոլորտներ: Կրկնեմ՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունները զարգանում են ճիշտ ուղղությամբ, և մենք հույս ունենք, որ քանի որ կարող ենք ներդրում ունենալ խաղաղ և բարգավաճ տարածաշրջանի կայացմանը, ԵՄ-ն կարող է անել ավելին, և մեր հարաբերությունները կարող են էլ ավելի զարգանալ: Դա այն է, ինչին մենք հանձնառու ենք:

Դավիթ Մուրադյան - Իսկ ի՞նչ կասեք համաձայնագրի իրագործման մասին:

Տոյվո Կլաար - Որպես գործընկեր՝ մենք սերտորեն համագործակցում ենք: Հաշվի առնելով համաձայնագրի իրագործումը՝ պետք է նշեմ, որ ԵՄ-ն և Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ ունեն, նույնիսկ՝ չօգտագործված հնարավորություններ: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, մենք լավ ենք աշխատել առկա ներուժը լավագույնս իրացնելու և համագործակցելու համար: Սակայն, ինչպես ասացի՝ զարգացման հնարավորություններ կան:

Դավիթ Մուրադյան - Պարո՛ն Կլաար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար:

Տոյվո Կլաար - Շատ շնորհակալ եմ:

Հայտնի է դարձել, թե որ ակումբը կարող է գլխավո... Անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ կանայք կս... Մեսսին պատմել է Բարսելոնայի հետ կապված իր լավ... Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հե... ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Իրանական բեռնատարը կոտրել է գազատար խողովակնե... Հանդիպակաց երթևեկելի գոտիով վարող MAN ավտոբու... Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբո... Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել... 23 փաթեթ մարիխուանա՝ իրացման նպատակով․ ևս մեկ... Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան ... Մեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 20 մարդ ... ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում. Միրզոյան... ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է... Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ... Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջ... ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ... Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում Իռլանդիայում արտահերթ ընտրություններ են անցկա... ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագո... Գեղանիստ գյուղում տուն է այրվել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 37 ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ի համար Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների միջև բ... Լույս չի լինի. հասցեներ Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է ... Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարք... ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցեն... Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ ... Ինչո՞ւ է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․... Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստա... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթո... Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտ... Ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն ... «Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջությա... Ովքեր են ընդգրկվել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավան... «Նոա»-ի գլխավոր մարզիչը «Վիկինգուր»-ի հետ ոչ-... ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճա... «The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է ... Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ... Հունգարիայում կբացվի Հայաստանի Հանրապետության... Հայտնի է՝ երբ Ֆլորենտինո Պերեսը կորոշի Անչելո... Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերո... «Նոա»-ն Երևանում չհաղթեց «Վիկինգուր»-ին Իսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց մեղադրել են ... Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղա... Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայման... Լարված իրավիճակ՝ Վրաստանում․ Ռուսթավելիի փողո... Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահ... Պատերազմը չի ավարտվել. խաղաղությունը հավերժակ... Թմրամիջոցներ տարածող մայրն ու որդին հայտնաբեր... ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիայի կառավարությա... Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը Վրաստանում բողոքի ակցիաներ են․ պատճառը վարչապ... Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»... Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ է ճա... Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա ա... Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուր... Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայ... Հայաստան-Հնդկաստան համագործակցության հերթական... Արարատ Միրզոյանը և Ֆինլանդիայի նախագահը մտքեր... Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտ... Պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. ... ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել ... Փաշինյանն արդարադատության նախարարին գործուղու... Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, հա... Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ... «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ, նռնակ և այլ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյա... Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննա... Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝... Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ ն... Ո՞րն է ամենափոշոտ քաղաքը Հայաստանում Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգո... Երևանում բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hy... Անտառային հրդեհներ՝ Ավստրալիայում․ մի քանի քա... Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ... Փաշինյանը բացատրում է՝ ինչ է անհրաժեշտ Գյում... «Հանե՛ք նաուշնիկները»․ Ռոբերտ Քոչարյանի և դատ... Հայաստանն արդեն մեկ տարի է՝ անտեսում է ՀԱՊԿ գ... Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձե... Ոստիկանությունում նախանշել են թմրամիջոցների շ... Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մե... Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար, վիրավորվել՝... Պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ հեռուստատեսային հեռա... 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու ա... Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամ... Միրզոյանը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը ... Ռեալը ՉԼ-ի հակառեկորդ է գրանցել Որոնվում է տեսանյութում երևացող անձը ԲԴԽ-ում նախագահ չեն կարողանում ընտրել․ ինչ է ... «Ինձնից ավելի հայրենասեր մարդ ես չեմ պատկերաց... Երևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորան...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan