Կորոնավիրուսի համավարակը սպառնալիք է ենթադրում ոչ կոնտակտային ժողովուրդների համար, որոնք իրենց կամքով հրաժարվել են քաղաքակրթության հետ փոխազդեցությունից
Կորոնավիրուսի համավարակը սպառնալիք է ենթադրում ոչ կոնտակտային ժողովուրդների համար, որոնք իրենց կամքով հրաժարվել են քաղաքակրթության հետ փոխազդեցությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Պետք է պարզաբանել, որ այդպիսի ցեղերի մարդիկ գիտեն մյուս զարգացած ժողովուրդների գոյության մասին, սակայն որոշել են նրանց հետ որեւէ կերպով չխաչվել:
Գիտնականները բացատրում են, որ փոքր ժողովուրդները չունեն իմունիտետ ամենատարածված հիվանդությունների դեմ: Օրինակ՝ անգամ սովորական գրիպը, որը բուժվում է մի քանի օրվա ընթացքում, կարող է սպանել նրանց, քանի որ օրգանիզմը չունի պաշտպանիչ հակամարմիններ: Կորոնավիրուսի տարածման մասին անգամ խոսել պետք չէ: Գիտնականների կարծիքով՝ այն կարող է հանգեցնել բազմաթիվ փոքր ժողովուրդների անհետացմանը, ինչպես դա եղել է կարմրուկի դեպքում:
Բրազիլացի գիտնականները հայտարարել են, որ արմատական ժողովուրդների շրջանում կա կորոնավիրուսից մահանալու ռիսկ, որը վեց անգամ ավելին է, քան սովորական բնակչության շրջանում: Համանման միտման մասին խոսում են նաեւ Էկվադորից գիտնականները: Նրանց կարծիքով՝ փոքր ժողովուրդները, որոնք կազմում են հիմնական բնակչության շուրջ 7 տոկոսը, վտանգում են իրենց կյանքը բժշկական օգնությունից եւ, ընդհանուր առմամբ, շփումից հրաժարվելու պատճառով:
Գիտնականների խոսքով՝ որոշ ժողովուրդներ, չնայած իրենց մեկուսացման, այնուամենայնիվ, կարող են վարակվել կորոնավիրուսով: Օրինակ՝ Թագաերները եւ թարոմենաները կարող են վիրուսը ստանալ վաորաններից: Ռիսկի խմբում են նաեւ արարա, սապանավա եւ այլ ցեղերը: