Պարզվել է Տիեզերքում սև խոռոչների թիվը
Հիմնվելով ճշգրիտ հաշվարկների վրա՝ գիտնականները հույս ունեն հետագայում հասկանալ սև խոռոչների սկզբնավորման պատճառներն ու էվոլյուցիան: Բայց մինչ այդ՝ հետազոտողները հաշվել են՝ տիեզերքում սև խոռոչների թիվը 18 զրո ունի,- գրում է Science Alert-ը։
Անհավատալի է, բայց աստղաֆիզիկոսների տվյալներով՝ տիեզերքում կա 40 կվինտիլիոն սև խոռոչ: Միայն թե տեսեք , թե ինչ թիվ է դա՝ 40.000.000.000.000.000.000։
Աստղաֆիզիկոսներն իրենց հետազոտությունն անվանում են տիեզերքի ողջ պատմության մեջ ամենահուսալի հաշվարկներից առաջիննու առայժմ միակը, և կարծում են, որ այս կերպ կարող են հասկանալ գերզանգվածային սև խոռոչների սկզբնավորման, աճի և էվոլյուցիայի գործընթացները:
Մինչ այժմ հայտնի է, որ ամենախոշոր սև խոռոչները աստղային կույտերում երկուական սև խոռոչների միաձուլման արդյունք են: Հետագայում դրանք վերածվում են գալակտիկաների միջուկների։