Պարզ մեթոդներ՝ արագ նիհարելու համար
Դիետոլոգներ Ռոնալդ Սմիթը և Բիլ Բրեդլին նշել են մի քանի պարզ և արդյունավետ կանոններ, որոնք կօգնեն նիհարել առանց մեծ ջանքերի։ Նրանց խոսքերը մեջբերում է Eat This, Not That! ամսագիրը:
Սմիթը նշել է, որ խիստ դիետաները և յուրաքանչյուր կերած պատառը հաշվելը չափազանց դժվար է ու մեծ մասամբ՝ անարդյունավետ: Որպես այլընտրանք՝ առաջարկում է պարզ կանոններ, որոնք հեշտ է իրականացնելը։
Նախ, ըստ դիետոլոգի, կարևոր է ավելի շատ ջուր խմել՝ ուտելուց առաջ խմած մեկ բաժակ ջուրը կօգնի ավելի արագ կշտանալ և խուսափել չափից շատ ուտելուց։ Սննդաբան Բիլ Բրեդլին ավելացրել է, որ ավելորդ քաշի դեմ պայքարի նույնքան արդյունավետ մեթոդ է ամբողջ օրվա ընթացքում քաղցի թեթև զգացումը պահպանելը։ «Ես կարծում էի, որ այս կանոնը կլինի ամենադժվարը, բայց, ընդհակառակը, պարզվեց, որ ամենապարզն է։ Այստեղ գլխավորը կալորիաներ հաշվելը չէ, այլ քիչ ուտելու սովորություն զարգացնելը»,- ասել է նա։
Բրեդլին խոստովանել է, որ նախկինում սիրում էր ցերեկը քաղցր բան ուտել, բայց հետո նրա կյանքում խնձորներ հայտնվեցին։ Դիետոլոգը ճաշից հետո ընտրում է խնձորները: «Որքան շատ ազատ տարածություն թողնենք ստամոքսում, այնքան շատ ենք ուտում»:
Բացի այդ, քաշի կորստի մեկ այլ կարևոր կանոն է նախաճաշը բաց չթողնելը: Սմիթը բացատրում է, որ երբ օրգանիզմը երկար ժամանակ մնում է առանց սննդի, սկսում է ճարպ պահեստավորել:
Սննդաբանները խորհուրդ են տալիս օգտագործել միջերկրածովյան դիետան՝ որպես հավասարակշռված մենյուի մոդել։ Այն ներառում է շատ բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, ընդեղեն՝ոլոռ, լոբի և ոսպ, չզտված ձիթապտղի յուղ և ձուկ։ Այդպիսի դիետան գրեթե բացառում է հագեցած ճարպեր պարունակող մթերքները, մասնավորապես՝ կաթնամթերքը, միսը և թռչնամիսը: