Հայ դուդուկահարը Թուրքիայում 7 ալբոմ է հեղինակել
«Դուդուկի վարպետը». հենց այսպիսի վերտառությամբ հրապարակում է եղել թուրքական լրատվական կայքերից մեկում, որտեղ պատվմում է հայ դուդակահար Սուրեն Ասատրյանի մասին: Նշվում է, որ նա Հայաստանից է, սակայն վերջին տարիներին գործունեություն է ծավալել Թուրքիայում՝ հեղինակելով 7 ալբոմ: Թուրքական «հաբերփոստա» լրատվական կայքի սյունակագիրներից Ալի Քարադաղը հարցազրույց է ունեցել հայ դուդուկահարի հետ և վերջինիս մասին հրապարակում է պատրաստել: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Թուրք սյունակագիրը ահա այսպես է սկսում. «Քադըքոյի մի համեստ վայրում էի նստած, համերգ էի ունկնդրում, բեմ է բարձրանում մի դուդուկահար, չգիտեի որ նրա անունը Սուրեն Ասատրյան է: Սկսեց հնչել դուդուկը: Շուրջբոլորը լռություն տիրեց: Դուդուկի ձայնը սփռվում էր՝ շատերին ստիպելով հուզվել և նույնիսկ լացել: Այս գեղեցիկ երաժշտության կատարողը Ասատրյանն է, ով Հայաստանում է բնակվում, բայց Թուրքիայում արդեն հասցրել է 7 ալբոմ հեղիակել: Նրա հետ հանդիպեցի մի շոգենավում և շատ հաճելի առանձնազրույց ունեցա»:
Ասադուրյանը թուրք սյունակագրի հետ զրույցում պատմել է իր ընտանիքի մասին՝ նշելով որ, կինը և դուստրը նույնպես երաժիշտներ են:
Նրանք ավարտել են կոնսերվատորիան և դաշնակահար են: Պատմել է դուդուկի մասին, նշելով որ աշխարհի լավագույն դուդուկները պատրաստվում են ծիրանենու փայտից: Ինչպես նաև պատմել է այլ հետաքրքիր դրվագներ իր ստեղծագործական կյանքից՝ ցույց տալով իր խորին հարգանքը և սերը, որ տածում է «դուդուկ» երաժշտական գործիքի հանդեպ: