Հանուն լավ քնի՝ ազատվեք ավելորդ իրերից
Մասնագետները բացահայտել են լավ գիշերային քնի գաղտնիքը,-գրում է Wales Online-ը։ Նրանց կարծիքով՝ ննջասենյակում ավելորդ իրերի ավելցուկն ու խառնաշփոթը խանգարում են ուղեղին հանգստանալ։ Արդյունքում՝ քնելը և լավ քունը դժվարանում են:
Նրանք խորհուրդ են տալիս անկողինն ամեն օր թափ տալ, հեռացնել ավելորդ իրերը, կարգի բերել զգեստապահարանը, ազատվել չօգտագործված կահույքից և ավելորդ դեկորներից։
«Ննջասենյակի մաքրումը հինգ րոպեանոց խնդիր չէ», – խոստովանում է Նիք Շեքլոքը: «Ժամանակ և որոշակի կամք է պահանջվում՝հին իրերից բաժանվելու համար, այնպիսի իրերից,որոնք վաղուց չեք օգտագործում: Մեր խորհուրդն է սկսել մանրուքներից:
Պարզապես մահճակալը պատրաստելը և տարածքը ազատելը հիանալի սկիզբ է:Արդյունքներն անմիջապես նկատելի կլինեն: Այնուհետև անցեք զգեստապահարանին, դեկորներին և փափուկ կահույքին, նույնիսկ կարող եք ինչ-որ մեկին նվիրել կահույք, որն այլևս ձեզ հարկավոր չէ»: