Թաիթիի մոտ հայտնաբերվել է հսկա կորալային խութ
Ծովային հետախույզները Ֆրանսիական Պոլինեզիայի Թաիթիի ափերից 30 մ խորության վրա հայտնաբերել են 3կմ հսկա կորալային խութ:
-Դա այդ խորության վրա հայտնաբերված ամենամեծերից մեկն է,- ասում են Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր ղեկավարել են հետազոտական աշխատանքները:
Դոկտոր Ջուլիան Բարբիերը ՅՈՒՆԵՍԿՕ-ից ասում է, որ հավանաբար այս էկոհամակարգերից շատերը կան, «մենք պարզապես չգիտենք»:
«Մենք պետք է աշխատենք դրանք քարտեզագրելու և պաշտպանելու ուղղությամբ», – ասել է նա:
Մթնշաղի գոտի
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետազոտական խմբի տնօրեն Օդրի Ազուլեն ասել է, որ «ուշագրավ» հայտնագործությունը ընդլայնել է գիտելիքները «ներքևում թաքնված աշխարհի» մասին:
Խութը հայտնաբերվել է նոյեմբերին: Այդ տարածքը հայտնի է որպես օվկիանոսի «մթնշաղի գոտի»:
Ֆրանսիացի ստորջրյա լուսանկարիչ Ալեքսիս Ռոզենֆելդը նկարահանել է ստորջրյա խութի պատերները: Նա պատմել է, որ դրանք «կախարդական են:Անհավատալի է տեսնել հսկա, գեղեցիկ վարդագույն մարջանները, որոնք ձգվում են այնքան, որքան տեսադաշտն ընդգրկում է: Դրանք նման են արվեստի գործի»,-ասել է նա:
Հետազոտողը փոքրիկ նմուշ է վերցրել նորահայտ կորալային խութից: Նա հիշեցրել է, որ կորալային խութերը օվկիանոսի ամենավտանգված էկոհամակարգերից են՝ խոցելի աղտոտման, ծովի ջերմաստիճանի տատանման նկատմամբ:Էդինբուրգի համալսարանի առաջատար գիտնական, պրոֆեսոր Մյուրեյ Ռոբերթսն ասում է, որ հայտնագործությունը ցույց է տալիս, թե որքան շատ բան պետք է սովորենք օվկիանոսի մասին:
« Մենք պետք է հետազոտենք ոչ միայն ծանծաղ, այլև խորը տարածքները՝ գտնելու կորալային խութերի բոլոր վայրերը, հասկանալու դրանց էկոլոգիական դերը և համոզվելու, որ մենք պաշտպանում ենք դրանք ապագայում»:
Բացահայտումը կարևոր պատկերացում է տալիս օվկիանոսի կենսաբազմազանության մասին,- ասել է դոկտոր Բարբիերը:
«Մենք գիտենք, որ ծովային կենսաբազմազանության մոտ 25%-ը բնակվում է կորալային խութերում:Թեև այս խութը գտնվում է անսովոր խորության վրա՝ օվկիանոսի «մթնշաղի գոտում», այստեղ այդուհանդերձ լույս կա ջրիմուռների գոյատևման համար»:
Առաջիկա ամիսներին կլինեն նաև լրացուցիչ հետազոտություններ: