Ով կկատարի նախագահի պարտականությունները մինչեւ նոր ընտրություն
Արդեն հայտնել էինք՝ Արմեն Սարգսյանը հայտնել է, որ որոշել է հրաժարական տալ ՀՀ նախագահի պաշտոնից: Ներկայացնում ենք, թե ով է կատարելու նախագահի պարտականությունները մինչև նախագահի արտահերթ ընտրությունների անցկացումը:
ՀՀ Սահմանադրության 144-րդ հոդվածը սահմանում է Հանրապետության նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարումը, ըստ որի Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Ըստ այդմ, առաջիկա օրերին նախագահի պարտականությունները կկատարի Ալեն Սիմոնյանը: