Բացահայտվել է Քեմբրիջի դքսուհու սլացիկ կազմվածքի գաղտնիքը
Ամեն ամիս համացանցում հայտնվում է ավելի քան 4500 հարցում՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի սննդակարգի մասին: Express հրատարակությունը պարզել է, թե ի վերջո ինչ դիետայի է հավատարիմ թագավորական ընտանիքի ներկայացուցիչը։
Պարզվել է՝ նախաճաշին Քեյթ Միդլթոնը վարսակի փաթիլներ է օգտագործում հատապտուղներով։ Եվ բացի այդ, նա ամեն առավոտ սպորտով է զբաղվում և կատարում «պլանկա» վարժությունը։
Քեմբրիջի դքսուհու ճաշը բաղկացած է հում մթերքներից։ Հաճախ դրանք ձմերուկի, ավոկադոյի, սոխի, վարունգի և ֆետա պանրի կամ բուսական կոտլետի և ոսպի աղցաններն են:
Քեյթ Միդլթոնը միշտ ձեռքի տակ է պահում մրգեր և բանջարեղեն՝ ամբողջ օրվա ընթացքում քաղցը հագեցնելու համար:
Աշխատանքային օրվա վերջում ճաշը բաղկացած է անգլիական ավանդական ուտեստներից՝ տապակած հավ, պիցցա, մակարոնեղեն և տորթեր։