Էրիկսենը նոր ակումբ կունենա
Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը շուտով պայմանագիր կկնքի «Բրենտֆորդի» հետ, հայտնում է Mirror-ը։
Ըստ աղբյուրի՝ Էրիկսենը անգլիական ակումբի հետ պայմանագիր կկնքի բուժզննում անցնելուց հետո 72 ժամվա ընթացքում։ Ֆուտբոլիստը կարծում է, որ մեկ ամսից կկարողանա բավարար մարզավիճակ ձեռք բերել Անգլիայի Պրեմիեր լիգայում ադեկվատ հանդես գալու համար։
Հիշեցնենք, որ իտալական «Ինտերը» որոշել է խզել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, որը սրտի վիրահատության էր ենթարկվել այն բանից հետո, երբ հունիսի 12-ին Եվրո-2020-ի Դանիա-Ֆինլանդիա (0:1) հանդիպման առաջին խաղակեսի վերջում ընկել է խոտածածկին և չի կարողացել վեր կենալ: