Հարավային Կորեայի կառավարությունը մարել է ՄԱԿ-ի նկատմամբ Իրանի պարտքը
Կորեայի Հանրապետության կառավարությունը մարել է ներդրումների գծով իրանյան պարտքը ՄԱԿ-ի նկատմամբ: Այդ մասին հայտարարությունը կիրակի հրապարակվել է Հարավային Կորեայի պլանավորման եւ ֆինանսների նախարարության կայքում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Հարավային Կորեայի կառավարությունն ավարտել է 18 միլիոն դոլարի չափով ՄԱԿ-ում Իրանի ներդրման վճարումը այնպիսի կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությամբ, ինչպես ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ու ՄԱԿ-ի քարտուղարությունը»,-ասվում է տեքստում:
Նշվում է, որ վճարումն իրականացվել է իրանյան ակտիվների հաշվին, որոնք սառեցվել էին հարավկորական բանկերում ամերիկյան պատժամիջոցների կապակցությամբ:
Հաղորդագրության համաձայն՝ հունվարի 13-ին Իրանի կառավարությունը դիմել էր Հարավային Կորեայի ղեկավարությունը՝ խնդրելով վճարել ՄԱԿ-ում Իրանի ներդրումը սառեցված ակտիվներից, որպեսզի խուսափի պարտքի պատճառով Գլխավոր Վեհաժողովում ձայնի իրավունքի կորստից: Հունվարի 21-ին վճարումն իրականացվել է:
Անցած շաբաթ իրանյան պատվիրակությունը ժամանակավորապես զրկվել էր ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում ձայնի իրավունքից ներդրումների գծով պարտքի պատճառով: Խնդիրը լուծելու համար Իրանը պետք է վճարեր 18,4 միլիոն դոլար: