Պամելա Անդերսոնը բաժանվում է հինգերորդ ամուսնուց
Դերասանուհի Պամելա Անդերսոնը ամուսնալուծության հայց է ներկայացրել իր հինգերորդ ամուսնու՝ Դեն Հայհերսթի դեմ, հայտնում է Rolling Stone-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Աստղը մեկ տարուց մի փոքր ավելի ամուսնացած էր թիկնապահի հետ. նրանց հարսանիքը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերին:
Ըստ ամսագրի զրուցակցի՝ ներկայումս ամուսիններն այլևս միասին չեն ապրում։ Նրանց սիրավեպը սկսվել էր կարանտինի ժամանակ:
Զույգը սկսել էր հանդիպել Հոլիվուդի մագնատ Ջոն Փիթերսից Անդերսոնի ամուսնալուծությունից ընդամենը յոթ ամիս անց:
Հիշեցնենք, որ Պամելան բաժանվել է Ջոնից ամուսնության 13-րդ օրը: Նախկին ամուսինը պատմել է, որ դերասանուհին իրեն օգտագործել է ֆինանսական խնդիրները լուծելու համար։
Իր առաջին ամուսնուց՝ երաժիշտ Թոմի Լիից, Անդերսոնը երկու որդի ունի՝ 24-ամյա Բրենդոնը և 23-ամյա Դիլանը։ Նա նաև ամուսնացած էր ռոք աստղ Քիդ Ռոքի հետ և երկու անգամ ամուսնացած է եղել կինոպրոդյուսեր Ռիկ Սալոմոնի հետ։