Էկզոմոլորակի մթնոլորտում հայտնաբերվել են ջրի հետքեր
Աստղագետների միջազգային խումբը ջրի գոլորշիների հետքեր է հայտնաբերել սուպերնեպտուն դասի TOI-674b էկզոմոլորակի մթնոլորտում։ Այդ մասին գրում է Science alert-ը։ Աստղագետները պնդում են, որ մոլորակը շատ մոտ է Երկրին և փորձում են հասկանալ, թե ինչպես է այն առաջացել։
Նշվում է, որ TESS աստղադիտակը հայտնաբերել է այս մոլորակը մեկ տարի առաջ։ Արդեն հայտնի է, որ այն իր M դասի աստղի շուրջ պտտվում է 47,5 ժամում։ Ենթադրվում է, որ սա եզակի կարճ ուղեծրային շրջան է այս տեսակի էկզոմոլորակների համար:
Բացի այդ, մոլորակի զանգվածը հավասար է Արեգակի զանգվածի կեսին, և այն գտնվում է Երկրից 150 լուսատարի հեռավորության վրա։ Աստղագետներն ասում են, որ այն շատ մոտ է և փորձում են պարզել, թե ինչպես է այն առաջացել: