ՌԴ-ն չի բացառում ռազմական սադրանքները ԱՄՆ և Կիևի կողմից. Զախարովա
Մոսկվան չի բացառում ԱՄՆ-ի և նրան ենթարկվող ռեժիմի կողմից սադրանքները՝ չբացառելով ռազմական սադրանքները։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրանցից սպասելի է, մանավանդ որ` հարուստ փորձ ունեն»,- գրել է նա իր Telegram ալիքում։
Զախարովան նաև «տեղեկատվական հատուկ գործողություն» է անվանել ԶԼՄ-ների այն հրապարակումը, թե իբր Սի Ցզինպինը Պուտինին խնդրել է չհարձակվել Ուկրաինայի վրա Օլիմպիական խաղերի ժամանակ։
«Այսօր «Չինաստանում մեր դիվանագետին հղումով «սենսացիոն» լուր է հրապարակվել՝ իբր Չինաստանի ղեկավարը խնդրել է Ռուսաստանի ղեկավարին Օլիմպիական խաղերի ժամանակ չհարձակվել Ուկրաինայի վրա՝ տոնը չփչացնելու համար։ Սա արդեն ֆեյք չէ, այլ ամերիկյան հատուկ ծառայությունների տեղեկատվական հատուկ գործողությունը «Բլումբերգի» միջոցով»,- նշել է դիվանագետը։