Բրիտանիան Ուկրաինային և Լեհաստանին առաջարկել է եռակի դաշինք կազմել
Մեծ Բրիտանիան Ուկրաինային և Լեհաստանին առաջարկել է եռակողմ դաշինք կազմել։ Համապատասխան նախաձեռնությունը Twitter-ում հրապարակել է բրիտանական աշխարհառազմավարության խորհուրդը։
Գրառման մեջ Աշխարհառազմավարության խորհուրդը կցել է քարտեզ, որտեղ բացատրվում է նոր կազմավորման աշխարհառազմավարական նպատակը: Երեք երկրների տարածքները միմյանց հետ կապված են սլաքներով, տարբեր կողմերից նշված են Եվրոպայում գտնվող Լոնդոնի ռազմական օբյեկտները։ Քարտեզում ներկայացված են նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրները։ Ռուսաստանը և Բելառուսը քարտեզի վրա նշված են որպես թշնամական տարածքներ։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հաստատել է, որ Լոնդոնը նոր եռակողմ հարաբերություններ է զարգացնում Վարշավայի և Կիևի հետ։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան դաշնակիցների հետ միասին կշարունակի աջակցել Ուկրաինային և դեէսկալացիայի կոչ անել Ռուսաստանին: