Լատվիան նախատեսում է երկարաձգել արտակարգ իրավիճակը Բելառուսի հետ սահմանին
Լատվիայի և Բելառուսի սահմանին արտակարգ իրավիճակը նախատեսվում է երկարաձգել մինչև մայիսի 10-ը: Այս մասին նշված է Լատվիայի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակի մասին կարգադրության փոփոխություններում, փոխանցում է РИА Новости-ն:
Փաստաթղթում ասված է, որ 2021 թ. օգոստոսի 10-ից մինչև 2022 թ. հունվարի 20-ը կանխվել է մոտ 5 հազար անձանց կողմից պետական սահմանի ապօրինի հատումը:
Կանխատեսվում է, որ լրացուցիչ ծախսերը, որոնք կառաջանան արտակարգ իրավիճակի երկարաձգման դեպքում, կկազմեն մոտ 4 մլն եվրո:
Սահմանին արտակարգ իրավիճակը երկարաձգելու մասին որոշումը պետք է ընդունի կառավարությունը։