Չնայած նախկին ամուսինների դատավարությունները մինչ օրս չեն դադարում, հայտնի է դարձել, որ Դեփի կարիերայում վերջապես լույս է բացվել
Այն բանից հետո, երբ Ջոնի Դեփի նախկին կինը՝ Էմբեր Հերդը, դատի է տվել նրան եւ մեղադրել ընտանեկան բռնության մեջ, դերասանը զրկվել է բազմամիլիոնանոց պայմանագրերից և դերերից: Չնայած նախկին ամուսինների դատավարությունները մինչ օրս չեն դադարում, հայտնի է դարձել, որ Դեփի կարիերայում վերջապես լույս է բացվել։
Մայվենի նոր ֆիլմում դերասանը հանդես կգա ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս XV-ի դերում։ Այս մասին հայտնում է Variety-ն։ Ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս ամռանը եւ երեք ամիս կշարունակվեն Փարիզում։
Ժապավենը կպատմի Լյուդովիկոս XV-ի կառավարման պատմության մասին, որը 59 տարի եղել է գահին: Պարադոքսալ է, բայց Լյուդովիկոս XV-ը միայնակ մահացավ, երբ նրան մեղադրեցին կոռուպցիայի եւ անբարոյականության մեջ:
Ընտանեկան բռնության մեջ Դեփի մեղադրանքների հետ կապված աղմկահարույց սկանդալից հետո շատ ընկերություններ, այդ թվում Disney-ը, երես են թեքել դերասանից: Դերասանի մասնակցությունը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆրանշիզայի հինգերորդ մասում վերջինն էր նրա համար։ Չնայած նրա դերը սագային միլիարդավոր դոլարներ է բերել, սակայն ընկերությունը հրաժարվել է 6-րդ մասում Ջոնի Դեփի ներկայությունից։