Ռուսաստանում պանդեմիայի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 11 միլիոնը
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 57 212-ով՝ նախորդ օրվա 49 513-ի դիմաց՝ հասնելով 11 044 986-ի։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել է վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հարաբերական առումով դեպքերի աճը կազմել է 0.52%։
Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում օրական հոսպիտալացվածների թիվը կազմել է 9902, ինչը 8,4%-ով ավելի է նախորդ օրվա համեմատ։
Կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվածների թիվն օրական ավելացել է 25 525-ով՝ հասնելով 10 000 577-ի։
Կորոնավիրուսի հետեւանքով մահացությունների թիվը մեկ օրում ավելացել է 681-ով՝ նախորդ օրվա 692-ի դիմաց՝ հասնելով 325 433-ի։ Այսպիսով, յոթ օր անընդմեջ հանրապետությունում գրանցվել է օրական առնվազն 700 մահվան դեպք։