Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 11 039-ով
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 11 039-ով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր։ Այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնը, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Այսօրվա տվյալները ստացվել են ավելի քան 63,8 հազար թեստերի հիման վրա։
Վրաստանում համաճարակի սկզբից ի վեր գրանցված կորոնավիրուսային դեպքերի ընդհանուր թիվը շաբաթ առավոտյան հասել է 1 041 749-ի։
Եվս 42 մարդ մահացել է COVID-19-ից։ Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 673։
Ապաքինվել է 5199 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 956 627-ի։