Մեքսիկայի իշխանությունները կանգնեցրել եւ ցրել են միգրանտների քարավանը երկրի հարավում
Մեքսիկայի միգրացիոն ծառայությունն Ազգային գվարդիայի աջակցությամբ կանգնեցրել եւ ցրել է 2022 թվականին միգրանտների առաջին քարավանը հարավային Չիապաս նահանգում։ Այս մասին հայտնել է հանրապետության ՆԳՆ-ն հրապարակային հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ներքին գործերի նախարարության միգրացիոն ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ միգրանտների քարավանը ցրվել է, ովքեր <...> դուրս են եկել Չիապաս նահանգի Տապաչուլա քաղաքից եւ պատրաստվում էին հասնել ԱՄՆ-ի հետ սահմանին»,- ասվում է գրառման մեջ։
Իշխանություններն ընդհանուր առմամբ ձերբակալել են ավելի քան 300 մարդու, իսկ զոհերի մասին տեղեկություններ չկան:
Մեքսիկայից Միացյալ Նահանգներ մուտք գործել ձգտող միգրանտների աճող թվի պատճառով լատինաամերիկյան երկիրը որոշել է 2021 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսից վերականգնել վիզաները Վենեսուելայի քաղաքացիների համար։ Նոյեմբերի վերջին հայտնի է դարձել, որ Մեքսիկան նմանատիպ պատճառներով դադարեցնում է առանց վիզայի ռեժիմը Բրազիլիայից։